Պարգևատրվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի կողմից կազմակերպված «Գույն 2» խորագրով ցուցահանդեսի մասնակիցները:
Դիզայնի ֆակուլտետի դեկան Ա. Մելիքյանը ողջունեց ներկաներին՝ իր խոսքում նշելով. «Ֆակուլտետի համար կարևոր և հետաքրքիր միջոցառում էր, որը կազմակերպվեց Դիզայնի ամբիոնի կողմից: Ցուցահանդեսը արժանացավ բարձր գնահատականի ղեկավարության, ավագ ու կրտսեր ընկերների կողմից, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ այս միջոցառումը շարունակական կլինի: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մասնակիցներին, հաղթողներին ու դասախոսական կազմին՝ ամբիոնի վարիչ Ա. Բաղդասարյանի գլխավորությամբ, բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար կազմակերպեցին այս միջոցառումը: Եթե հետագայում կլինեն մտքեր, նախաձեռնություններ, որոնք կնպաստեն ուսման որակի բարձրացմանը, մենք սիրով կընդունենք՝աջակցելով նորարար ու արգասավոր մտքերի իրականացմանը»:
Ցուցահանդեսին մասնակցեց տարբեր կուրսերի 65 և ավել ուսանող, դիպլոմների արժանացան լավագույն երեք աշխատանքները, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով:
Ցուցահանդեսը նվիրված էր համալսարանի 100-ամյակին և Դիզայնի ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: