(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետում գրեթե ամեն տարի փոխվում են կրթական ծրագրերը համապատասխանելով ներկայիս պահանջներին: Այս ֆակուլտետում կսովորես լոգիստիկա,  ինֆորմատիկա, հաշվապահություն, տնտեագիտություն, տեղեկատվական համակարգեր. դե իհարկե այս ամենն ամբողջովին մասնագիտապես խորացված:

ՃՇՀԱՀ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը կներկայացնի ֆակուլտետի պատմությունը, առանձնահատկությունները և հնարավորությունները:

Հանդիպմանը ներկա կլինեն նաև «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի վարիչ Տաթև Եդոյանը, «Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի» ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը, ովքեր կներկայացնեն առկա կրթական ծրագրերը և կբացահայտեն պահանջված մասնագետ լինելու գաղտնիքը։

Հանդիպմանը կարող ես նաև ընդունելության վերաբերյալ  հարցերը ուղղել ՃՇՀԱՀ ընդունելության բաժնի աշխատակցին:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, այն տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը 18:00-ին:

28.04.23