(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՆՔ. ԱՅՍՕՐ ԵՎ ՀԱՎԵՏ

Յուրաքանչյուր Ապրիլի 24 համախմբվելու, պահանջելու, արդարության մրոտ երեսը մաքրելու, ապրելու և ապրեցնելու օր է:
Այսօր՝ ավանդաբար, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսանողները և Մ. Աբեղյանի անվան դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի և Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, ծաղիկներով, Հայոց Ցեղասպանությունը փաստող լուսանկարներով, հատուցման ու ճանաչման կոչերով բռնեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճանապարհը:

Ի դեպ ,Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող «Նկարներով երթը» մոտ 10-ը տարվա պատմություն ունի։

24.04.19