Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հարգելի ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմ: Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշման, ուսումնական գործընթացը բուհերում դադարեցվում է 1 շաբաթով ( մարտի 2-ից 8-ը ներառյալ ):
Այդ կապակցությամբ մեր համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցով նախատեսված ժամկետները համապատասխանաբար տեղափոխվում են 1 շաբաթով (7 օրով ):
Խնդրում ենք պարբերաբար հետևել բուհի պաշտոնական հաղորդագրություններին:
ՌԵԿՏՈՐԱՏ