(010) 303-300

ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՓՈՓԵՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Երեկ տեղի ունեցավ ՃՇՀԱՀ-ի Ուսանողական խորհրդի տարեվերջյան նիստը, որին հրավիրված էին «Կառավարում և տեխնոլոգիա» ֆակուլտետի դեկան Տ. Մարտիրոսյանը, «Ճարտարապետություն» ֆակուլտետի դեկան Ս. Թովմասյանը, «Շինարարության» ֆակուլտետի դեկան Դ. Գրիգորյանը, «Դիզայն» ֆակուլտետի դեկան Ա. Բուբուշյանը, «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի դեկան Վ. Հարությունյանը և տարբեր կուրսերի ուսանողներ։

Նիստը բացեց ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը՝ շնորհավորելով բուհի շրջանավարտներին ավարտելու կապակցությամբ։ Այնուհետև ներկայացրեց Ուսանողական խորհրդի 2017-18թթ. ուստարվա ձեռքբերումները և խոսեց ամառվա ընթացքում կազմակերպվելիք ծրագրերի մասին։
Տարեկան հաշվետվությամբ հանդես եկան նաև ֆակուլտետային ուսանողական խորհուրդների ղեկավարները:

Ֆակուլտետների դեկանները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու աշխատանքներն Ուսանողական խորհրդի հետ և ցանկություն հայտնեցին, որպեսզի ֆակուլտետային ուսանողական խորհուրդները ձեռնամուխ լինեն ուսումնական պրոցեսների կարգավորման հարցերը լուծելուն, օգնեն դեկաններին ավելի սերտ աշխատել ուսանողների հետ և վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնք ողղված են ուսումնական պրոցեսի ավելի մատչելի կազմակերպմանը։

Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանի առաջարկով՝ որոշվեց ներկայացված հաշվետվությունները հաստատել և կատարված աշխատանքները գնահատել բարձր:

26.06.18