(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ուսանողներն ավարտեցին՝ արդեն աշխատանք ձեռք բերած

https://youtu.be/BuyYkVqE6vM

Մեր համալսարանի շրջանավարտները շարունակում են զարմացնել իրենց մտահղացումներով՝ նախագծելով աներերևակայելի ու հարմարավետ շենք- շինություններ, հանգստյան գոտիներ, ավտոկայանատեղիներ:

Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դիպլոմային աշխատանքների պաշտպանության օրը 4 ուսանողների համար ճակատագրական էր:

Դիպլոմային աշխատանքները գնահատող հանձնաժողովի անդամների հիացական վերաբերմունքն ու խոսքերը ոչ միայն ոգևորիչ էին ավարտականների համար, այլ նաև խոստումնալից: Պաշտպանության ավարտին նրանք արդեն աշխատանք ունեն: Աշխատանքի հրավեր՝ այն էլ պաշտպանության օրն ու հանձնաժողովի անդամների կողմից, աննախադեպ երևույթ էր:

Շնորհավորում ենք մեր նորավարտ շինարարներին, որոնց մասնագիտացումը շենքերի նախագծումն  է,  և ներկայացնում Ժորա Գասպարյանի, Էրիկ Վարդանյանի, Նարեկ Խաչատրյանի և Մոնթե Մարգարյանի ավարտական աշխատանքների վիզուալ տարբերակները:

 

 

 

https://www.youtube.com/watch?v=BuyYkVqE6vM&feature=youtu.be

29.05.17