(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

Դիզայնի ֆակուլտետը մասնակցել է ավարտական դիպլոմային աշխատանքների ամենամյա XXXII Միջազգային մրցույթ-ստուգատեսին (МООСАО): Մրցույթը իրականացել է Մոսկվա քաղաքում: Ներկայացվել են բակալավրիատի 8 ավարտական աշխատանքներ և մագիստրոսական 2 թեզեր: Մրցույթ-ստուգատեսին Դիզայնի ֆակուլտետը ներկայացրել է Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի ասիստենտ, ճ.թ. Արսեն Մկրտչյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը, որ իր խոսքում շնորհավորեց բոլոր մասնակիցներին, ինչպես նաև աշխատանքները ղեկավարող դասախոսական անձնակազմին՝ կարևորելով նման միջազգային մրցույթներում ուսանողների ակտիվության և որակյալ աշխատանքներով ներկայանալը: Պարոն Մելիքյանը հավելեց, որ նման հաղթանակները վկայում են համալսարանի կողմից որակյալ կրթության մասին:

Մրցույթի արդյունքում ուսանողները գրանցեցին հաջողություններ, և 6 ուսանող պարգևատրվեց I կարգի դիպլոմներով, որոնցից 1 ուսանողը արժանացել է Լաուրեատի կրկնակի դիպլոմի, II կարգի դիպլոմներով՝ 4 ուսանող: Լավագույն ավարտական աշխատանքների ղեկավարման համար Լաուրեատի դիպլոմներով պարգևատրվեցին Դիզայնի ամբիոնի դոցենտ, արվեստի թեկնածու Անի Աճառյանը և դասախոս Արևիկ Մկրտչյան:

23.05.24