(010) 303-300

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

Դիզայն ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ` «Իրավաբան 24»-ն իրականացրեց իրավական բնույթի հարցերի վերաբերյալ սեմինար-հանդիպում մեր բուհի ուսանողների համար:
Հայաստանում «Իրավաբան 24»-ը մատուցում է շուրջօրյա իրավաբանական ծառայություններ՝ սկսած 2016 թ-ից: Հանդիպումը ընթացավ ջերմ մթնոլորտում, կազմակերպության իրավաբանները սիրով պատասխանեցին ուսանողների կողմից բարձրացված բազմաթիվ կարևոր իրավական հարցերին։

Շնորհակալություն ենք հայտնում «Իրավաբան 24» կազմակերպությանը՝ Ուսանողական խորհրդի հետ համագործակցելու համար:

 

14.11.18