(010) 303-300

Ուսանողները սովորում են խնայել եվ կառավարել ֆինանսները

Ուսանողական խորհուրդը Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի և Հայաստանի կենտրոնական բանկի հետ համատեղ իրականացրեց ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված խնայողությունների խաղ։ Խաղի հիմնական նպատակն էր օգնել մասնակիցներին բարելավել իրենց ֆինանսական կարողությունները, հասնել բյուջեի կայունության, կատարել նպատակային խնայողություններ, բացահայտել վստահելի ֆինանսական կառույցները և օգտվել վերջիններիս առաջարկներից, նվազեցնել գնաճի ազդեցությունը և պատրաստ լինել անկանխատեսելի իրադրություններին։

Խնայողությունների խաղը տևեց 4 ժամ, մասնակիցները հանդես եկան 5 թիմերով: Նշենք, որ խաղի մասնակիցները շատ ոգևորված էին, քանի որ խաղն իր բնույթով շատ ուսուցողական էր, իսկ ընթացքում ձեռք բերված գիտելիքները հնարավոր է օգտագործել իրական կյանքում: Առավելագույն միավորներ հավաքած թիմը գերմանական խնայբանկերի հիմնադրամի կողմից ստացավ անակնկալ նվեր։

Իսկ խաղի վերջում խաղավար Լիլիա Ասլանյանը խրախուսեց ուսանողներին կատարել խնայողություններ, քանի որ այդպես բարձրանում է և՜ կյանքի որակը, և՜ կառավարելի են դառնում ֆինանսները։

18.10.16