Չարենցավանի հաստոցաշինական գործարանի վերակազմավորման շուրջ մեր համալսարանում համախմբված բազմազգ ուսանողներն այսօր ներկայացրեցին իրենց նախագծերը: Ամերիկյան Կորնելի, Տյումենի, Երևանի պետական և մեր համալսարանների ուսանողները, նախորդ օրերին, 6 խմբի բաժանված, աշխատում էին Չարենցավանի հաստոցաշինական գործարանի շրջակայքում՝ տեղում ծանոթանալով տարածքի հնարավորություններին:
Այսօր ներկայացված 6 նախագծերն իրարից որքան էլ տարբեր, այնքան էլ նման էին՝ մեկ ընդհանուր գծով: Ահռելի հզորության գործարանը, գոնե մասամբ, պետք է վերակառուցվի՝ կրկին որպես գործարան: Առաջարկների թվում էին նաև մշակութային համալիրները և հասարակական վայրերը: Ինչպես նշեց Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը՝ նախագծերից լավագույններն անպայման կներկայացվեն գործարանի ղեկավարությանը. միգուցե կյանքի կոչվեն: