ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ Կարիերայի կենտրոնի , «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունների համագործակցության արդյունքում՝ հոկտեմբերի 6-ին, «Երիտասարդների Զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում անցկացվեց «Կյանքի հմտություններ» մոդուլը:
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում աջակցել 18-30 տարեկան երիտասարդներին, որպեսզի նրանք ծանոթանան կյանքի՝ մասնագիտական, հաղորդակցման, թիրախավորված աշխատանք փնտրելու, գտնելու և դիմելու հմտություններին։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ծրագրին մասնակցեց շուրջ 130 երիտասարդ, ովքեր հնարավորություն ստացան խմբային աշխատանքների միջոցով շփվել գործատուների հետ, և տեղում ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն։
Համագործակցության շրջանակներում՝ ծրագիրը կունենա շարունակական բնույթ, կանցկացվի նաև «Բիզնես հմտություններ» մոդուլը: