ՃՇՀԱՀ-ի Կարիերայի կենտրոնի , «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունների համագործակցությունը շարունակվում է:
Նոյեմբերի 28-ին և 29-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց «Երիտասարդների Զարգացում» ծրագրի ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐ երկօրյա դասընթացը: Ծրագրի ընթացքում ուսանողներն ու շրջանավարտները ծանոթացան նախագծերի կառավարման, վաճառքի կազմակերպման, ֆինանսական ու մարքեթինգի գրագիտության հմտություններին և աշխատեցին փորձառու մասնագետների հետ: