Երեկ Ուսանողական խորհրդի նախագահությունը հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ:
Հանդիպման սկզբում ներկաները դիտեցին «Երիտասարդ Ինժեներների» ճամբարի մասին պատմող ֆիլմը, որից հետո ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը ներկայացրեց 2017-ի ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների ամփոփ նկարագիրը: Ռեկտոր Գալստյանը բարձր գնահատեց այն աշխատանքը, որն Ուսանողական խորհուրդն իրականացնում է թե համալսարանի ներսում, թե մեր կրթօջախի պատերից դուրս:
Հանդիպման ընդացքում ուսանողները հնչեցրին բազմաթիվ հարցեր, խոսեցին իրենց մտահոգող շատ խնդիրների մասին:
Հանդիպման ավարտին՝ ռեկտոր Գալստյանը, 2017թ—ին գերազանց առաջադիմություն և հասարակական բարձր ակտիվություն ցուցաբերելու համար, շնորհակալագրերով պարգևատրեց Շիանարարության ֆակուլտետի ուսանող Արմեն Հարությունյանին, Կառավարման և տեխնելոգիա ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Բարխոյանին, Դիզայն ֆակուլտետի ուսանողուհի Էլզա Ղազարյանին և Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողուհի Նանե Գևորգյանին:
Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտորին՝ ամենօրյա ուշադրության, տարվող ուսանողամետ քաղաքականության և, որպես ավագ ընկեր, միշտ Ուսանողական խորհրդի կողքին լինելու համար: