Հերոսությունը տարիք չի ճանաչում: Պատերազմի օրերին վերերկրային ուժով, անսասան հայրենասիրությամբ, ընկերասիրությամբ ու խիզախությամբ հերոսացած հայորդիներն ապացուցեցին՝ կան արժեքներ, որոնք համար չեն խնայում իրենց կյանքը նույնիսկ 18-20 տարեկան տղաները: Նրանցից է նաև մեր համալսարանի՝ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 2019-2020 ուս.տարվա ուսանող, 20-ամյա Գեղամ Ավետիսյանը:
Ականատեսները պատմում են, որ քաջարի Գեղամն իր կյանքը հերոսաբար զոհել է՝ 19 զինակից ընկերների կյանքը փրկելու համար: Հավե՜րժ փառք ու խոնարհում քեզ, անմահացած հերոս: