ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՃՇՀԱՀ ամանորյա միջոցառում, որի ընթացքում անցկացվեց նաև մրցանակաբաշխություն: Պարգևներ հանձնվեցին «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «Ուսանողական խորհրդի լավագույն հանձնաժողով», «Լավագույն ծրագրի հեղինակ», «Ամենաակտիվ ուսանող» և «Ամենաակտիվ ուսանողուհի» անվանակարգերում:
Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀԵՀ Հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանը, պրոռեկտորներ, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ բուհերի ուսանողական կառույցների ղեկավարներ։
Կարեն Ավագյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, նշեց. «Սա այն բուհերից է, որտեղ շատ լավ է ստացվում բուհի վարչական մասի և ուսանողների միջև համագործակցությունը: Բուհն առանձնանում է իր աշխատաոճով համաձայն որի՝ գործում է ռեկտոր-ուսանողություն ուղիղ կապ, և համալսարանի ղեկավարը հատուկ ուշադրությամբ է աջակցում ուսանողական բոլոր նախաձեռնություններին»:
Ռեկտոր Գագիկ Գալստյանն էլ, ամփոփելով տարին, նշեց. «Պատվով ճանապարհեցինք ևս մեկ տարի, ունեցանք հաջողություններ, ձեռքբերումներ, և մեր ուսանողները բազմաթիվ անգամ պատվով ներկայացրեցին մեր համալսարանը: Դիմավորենք Նոր տարին հավատով, որ այն կլինի հարատև խաղաղության, առողջության, անկորուստ ու բերքառատ տարի»:
Մրցանակաբաշխության ժամանակ մրցանակներ տրվեցին նաև Հովհաննես Զանազանյանի անվան միջֆակուլտետային ֆուտբոլի առաջնության հաղթող թիմին: Ուսանողներն անակնկալ էին պատրաստել նաև Կարեն Ավագյանի և Գագիկ Գալստյանի համար: Կարեն Ավագյանն ուսանողական խորհրդի զարգացման, ծրագրերի աջակցման և իրականացման անգնահատելի գործում ներդրած ավանդի համար պարգևատրվեց Ուսանողական խորհրդի մրցանակով: Ուսանողական խորհրդի նախագահության նիստի որոշմամբ Գագիկ Գալստյանը ուսանողակենտրոն աշխատելաոճի, իր ղեկավարած ժամանակաշրջանում բուհի գրանցած ձեռքբերումների և հաջողությունների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության կողմից վայելող հարգանքի ու անմնացորդ նվիրման համար պարգևատրվեց Ուսանողական խորհրդի «Պատվո գավաթով»: