Տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի նախագահական կազմի հանդիպումը համալսարանի ղեկավարության հետ՝ ի դեմս ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանի:
Հանդիպումը մեկնարկեց ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանի խոսքով: Պարոն Բարսեղյանը կարևորեց Ուսանողական խորհրդի կազմում ընդգկվող սովորողների ուսման մեջ բարձր առաջադիմությունը. «Ուսանողական խորհուրդը այն ուսանողների կորիզն է, որը մշտապես բարձրաձայնում է ուսանողների խնդիրների մասին և առաջարկում լուծման ուղիներ: ՈՒԽ կազմում ընդգրկված ուսանողները պետք է օրինակելի լինեն, և ակտիվ հասարակական գործունեության հետ մեկտեղ, ներգրավված լինեն կրթական և գիտահետազոտական աշխատանքներում»:
Ուսխորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը ողջունեց և շնորհավորեց պարոն Բարսեղյանին՝ մաղթելով արդյունավետ, ձեռքբերումներով լի պաշտոնավարում և հայտնեց ուսանողական համակազմի պատրաստակամությունը համալսարանական բարեփոխումներում, այնուհետև ներկայացրեց կառույցի գործունեությունը, կառուցվածքը և առաջիկա ծրագրերն ու միջոցառումները։
Հանդիպման ընթացքում ֆակուլտետների և հանձնաժողովների նախագահները ներկայացրին իրենց ծրագրերի առաջնահերթությունները, որից հետո քննարկվեցին ընթացիկ հարցեր:
Հանդիպումն ամփոփվեց հարց ու պատասխան ձևաչափով։