(010) 303-300

ՈՒՇԱԴՐՈԻԹՅՈՒՆ!!!

ՈՒՇԱԴՐՈԻԹՅՈՒՆ!!!
 
Հարգելի ուսանողներ, դպրոցականներ և քելեջի ուսանողներ Հայաստանում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝ որոշում կայացվեց 
մարտի 2-ից մինչև մարտի 8-ը ներառյալ, բոլոր ուսումնական հաստատություններում ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԴԱՍԱՊՐՈՑԵՍԸ։
 
Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում այսօր հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարի խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդակցության արդյունքում, որին մասնակցել են վարչապետը, առողջապահության նախարարը և այլ պաշտոնյաներ։
 
Պատկան մարմինները շարունակում են հորդորել խուճապի չմատնվել և խստորեն պահպանել հիգիենայի տարրական կանոնները՝ հաճախակի լվացվել, ախտահանել ձեռքերը մանրէասպան նյութերով, խուսափել սուր շնչառական վարակներով հիվանդների հետ անմիջական շփումից, հազալիս և փռշտալիս փակել դեմքը անձեռոցիկով և հիվանդության ախտանշանների դեպքում դիմել բժշկի։
01.03.20