(010) 303-300

ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ՍԵՎԱՆՆ՝ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ

Սևանա լճի գեղեցկությունն ու զովությունը վայելելուց առաջ՝ նախ պետք է հոգ տանել նրա մաքրության մասին: Եվ սա ոչ միայն մեր կապուտաչյա գեղեցկուհու «առողջության», այլ նաև՝ զբոսաշրջիկների առջև հպարտ ու պարզերես լինելու համար է: 

Այս նպատակով էր ձկան փառատոնի շրջանակում կազմակերպված շաբաթօրյակը, որին մասնակից էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը: Մեծից փոքր՝ մեկ մարդու պես, մասնակիցները մաքրեցին բնակավայրերի փողոցները, դաշտամիջյան ճանապարհներն ու տարածքները, Սևանա լճի ափամերձ գոտիները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, պատմամշակութային հուշարձաննների տարածքները:

Մեր ուսանողները մասնակիցը դարձան նաև համեղ փառատոնի, որի ընթացքում ծանոթացան ձկնեղենով պատրաստվող ավանդական ու նորարարական ճաշատեսակներին։

17.09.19