(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՐԱԿՅԱԼ ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ

Ինտելեկտուալ խաղի պատասխաններն ուրիշ որտե՞ղ կարող են գտնել իրենց անսխալ պատասխանները, եթե ոչ՝ համալսարանում:

ՃՇՀԱՀ-ի Որակի ապահովման կենտրոնն ամանորյա անակնկալ էր պատրաստել մեր համալսարանի աշխատակիցների համար: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով հարցեր, նվերներ, բարեմաղթանքներ… մի խոսքով իսկական նախատոնական եռուզեռ:

Ռեկտոր Գագիկ Գալստյանի գլխավորությամբ՝ բոլոր ներկաները պատասխանեցին իրենց հարցերին, ստացան խորհրդանշական նվերները և գրեցին բարեմաղթանքներ՝ թղթե տոնածառի ճյուղերին:

Անակնկալը ստացված էր, տոնական տրամադրությունն՝ ապահովված: Համալսարանականները միմյանց առողջություն ու հաջողություն մաղթեցին, միշտ միասին և անպակաս թիմով աշխատելու ցանկություն հայտնեցին:

 

28.12.18