ՃՇՀԱՀ գիտական խորհրդի նիստը մեկնարկեց, համալսարանի ոսկե մեդալներով պարգևատրման արարողությամբ: Ռեկտոր Եղիզար Վարդանյանը գիտական խորհրդի որոշմամբ պատգևատրեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր Արսեն Արսենի Առուստամյանը պարգևատրվեց «Ջիմ Թորոսյան» ոսկե մեդալով՝ Ճարտարապետական նախագծման և կրթության բնագավառում ունեցած երկարամյա վաստակի համար և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Ճանապարհների և կամուրջների ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Ռոբերտ Սարգսի Ազոյանը պարգևատրվեց «Փառք շինարարին» ոսկե մեդալով՝ ինժեներական կադրերի պատրաստման գործում ունեցած երկարամյա մեծ վաստակի համար և ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Պարգատրվողների շարքում էր նաև ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մանուկի Մխիթարյանը, ով պարգևատրվեց համալսարանի ոսկե մեդալով՝ գիտության և կրթության մեջ ունեցած մեծ վաստակի, համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի գործունեությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու գործում ներդրած ավանդի համար:
Պրոֆեսորները շնորհակալություն հայտնեցին համալսարանին ցուցաբերած ուշադրության և գնահատանքի համար, վստահեցրեցին, որ իրենց փորձն ու գիտելիքները շարունակելու են փոխանցել մատաղ սերնդին: