(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻՆ

Ճարտարապետի միջազգային օրը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը խոսել է ճարտարապետության կարևորության, դրա թողած անջնջելի հետքի և ճարտարապետների նվիրական մասնագիտության մասին:

Շնորհավորելով ճարտարապետներին մասնագիտական տոնի առթիվ՝ Վահագն Վերմիշյանը, ճարտարապետության բնագավառում նշանակալի ավանդի համար, պարգևատրել է վաստակաշատ վեց ճարտարապետների:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի անդամ, Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Արտյոմ Ալոյանը պարգևատրվել է «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալով, Ալբերտ Զուրաբյանն ու Սարգիս Սարդարյանը՝ «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալներով, Ստեփան Նալբանդյանը, Հովհաննես Սանամյանը և Ռազմիկ Մանուկյանը՝ «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալներով:

Շնորհավորում ենք մեդալակիր ճարտարապետներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հոյակերտ կառույցներ:

12.10.19