ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մայիսի 17-19-ը Երևանում անցկացվեց «Շինարարություն և ինտերիեր 2019» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի բացման արարողությանը ներկա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նկատեց, որ ապագայում Հայաստանում շինարարական զանգվածային աշխատանքներ են սպասվում, և այս առումով անգնահատելի է նման ցուցահանդեսների դերը:
Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին իրենց ծառայությունները և արտադրանքն էին ներկայացնում շուրջ 120 ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, Իտալիայից և այլ երկրներից: Ցուցահանդեսային օրերին մասնակից է եղել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը: