(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՎ ԱՆՆԱՀԱՆՋ ՊԱՅՔԱՐԻ ՕՐ

Երբ Հայոց Ցեղասպանության 100 -րդ տարելիցին, Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի որոշմամբ, կատարվեց 1.5 միլիոն զոհերի սրբադասման կարգ, աշխարհին կոչ արվեց՝ ապրիլի 24-ն այլևս աննահանջ պայքարի, հանուն արդարության ու հատուցման համար մղվող պայքարի օր է։
Այսօր թեև Ծիծեռնակաբերդի բարձունքը նախորդ տարիների նման մարդաշատ չէ, բայց նույն մարդկանց շուրթերին աղոթքն անլուռ է, յուրաքանչյուր պատուհանի մոտ վառվող մոմն այն լույսի շողն է, որը լուսավորելու է անարդարությամբ, ուրացմամբ ու տգիտության հաստ շերտով պատված հասարակությունների խավարը։
Այսօր ողջ աշխարհը, ողջ հայությունն ավելի քան համախմբված է՝ պայքարելու չարիքների, մարդկային ախտի և անօրինության դեմ։
Եվ այսօր՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին, յուրաքանչյուրիս պարտքն է ամեն քայլափոխին հիշել, հիշեցնել ու պահանջել ճանաչում ու հատուցում, չհանդուրժել մարդկային և ոչ մի անարդարություն և դառնալ առողջ հասարակության այն օրինակը, որի համար անընդունելի ու պարսավելի է անպատժելիությունը։
24.04.20