(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ

Վայրը խորհրդանշական էր, պահը՝ հուզիչ: ՙԵրազ՚ բնակելի թաղամասի շինհրապարակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետի շրջանավարտները կնքվեցին՝ որպես դիպլոմավոր շինարարներ:

Հայաստանի Հանրապետության, ապա՝ մեր համալսարանի օրհներգերի ներքո 39 մագիստրոսի և 78 բակալավրի հանդիսավոր կերպով հանձնվեցին դիպլոմները:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ռեկտոր Գագիկ Գալստյանը, Շինարարական ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, ամբիոնի վարիչներ, Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը, Շինարարների միության անդամներ, ՙԵրևանշին՚ ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, ՙՄիկմետալ՚ ընկերության տնօրեն Վահան Հարությունյանը, ծնողներ և հյուրեր:

Շրջանավարտներին իրենց գեղեցիկ կատարումներով ողջունելու էր եկել նաև մեր համալսարանի լարային քառյակը:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ռեկտոր Գալստյանը բոլորին կանաչ և բեղմնավոր ճանապարհ մաղթեց՝ հատկանշական համարելով այն փաստը, որ շինհրապարակում շինարարներին դիպլոմներ հանձնելն արդեն բարի ավանդույթ է դարձել:

Իրենց շնորհավորանքի խոսքերը հղեցին նաև ՙՄիկմետալ՚ ընկերության տնօրեն Վահան Հարությունյանը և Ուսխորհրդի նախագահ, ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանը:

04.07.18