Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտության վարչության ղեկավար Սարգիս Թովմասյանի նախաձեռնությամբ համալսարան էին այցելել 1972 թ. Ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտներ Գագիկ Գինոսյանը, Գագիկ Սուխադյանը, Սիմոն Ալանակյանը և Սարգիս Մկրտչյանը: Նրանք շրջեցին համալսարանում, ճարտարապետական արվեստանոցներում, հանդիպեցին ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցի հետ: Վերհիշեցին իրենց ուսանողական տարիները, ծանոթացան համալսարանի առօրյային՝ հաղորդակից դառնալով իրենց սիրելի բուհի ձեռքբերումներին ու նվաճումներին:
ՃՇՀԱՀ դռները մշտապես բաց են իր բոլոր շրջանավարտների համար: Համալսարանն ամեն ջանք գործադրում է իր սաների հետ կապը պահելու համար՝ հպարտանալով նրանց ձեռքբերումներով ու նվաճումներով: