Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ամբիոնի դոցենտ Ավետիք Արզումանյանը:
Պարոն Արզումանյանը հեղինակել է 36 գիտական հոդված, որոնցից 15-ը` արտասահմանյան գիտական պարբերականներում (Scopus), 6 ուսումնագործնական ձեռնարկ և 1 ուսումնական ձեռնարկ անգլերեն լեզվով՝ օտարերկրացի ուսանողների համար: Մասնակցել է հայաստանյան և արտասահմանյան գիտաժողովների (ք․Ռոտերդամ – Նիդերլանդներ, ք․Թարազ – Ղազախստան, ք․Պեկին – Չինաստան և այլն):
Ավետիք Արզումանյանը ծավալել է բեղուն մասնագիտական գործունեություն մասնավորապես՝ 2006 թվականից տնօրինում է «ԱՐՍԷԱ» գիտաարտադրական ընկեությունը, 2007-2021թթ. հանդիսացել է «Հորիզոն-95» շինարարական ընկերությունում Շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիայի որակի պատասխանատու և լաբորատորիայի վարիչի տեղակալ, 2011թ․ առ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում հավատարմագրման աշխատանքների փորձագետ է: