(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ՏՈՆԴ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Ճարտարապետների միջազգային միության կողմից սահմանված Ճարտարապետի միջազգային օրը նշվում է 1985 թ-ից՝ հոկտեմբերի առաջին երկուշաբթին: 

Մենք բոլոր ժամանակներում էլ յուրահատուկ ակնածանքով ենք վերաբերվել ճարտարապետի մասնագիտությանը, գնահատել ու խոնարհվել Նրա ստեղծած աստվածային կառույցների առջև: Երեկ, այսօր, վաղը հայկական ճարտարապետական անչափելի ժառանգությունն է եղել ու մնում մեր երկրի թանկարժեք այցեքարտն ամբողջ աշխարհում:

Շնորհավորում ենք բոլոր ճարտարապետներին՝ մասնագիտական, միջազգային օրվա առթիվ։ Մեզ շրջապատող աշխարհն ավելի հարմարավետ ու գեղեցիկ դարձնող կարևորագույն մասնագետներին մաղթում ենք վերերկրային երևակայություն, անսպառ եռանդ ու քարակուռ առողջություն։

07.10.19