1918թ —ի մայիսի 28-ը սկիզբը դարձավ այն հերոսական ուղու, որով պիտի սլանար ու մայիսյան նոր հերոսամարտերով իր ազատ ու անկախ կենսագրությունը կնքեր հայ ժողովուրդը։
Երբ Ղարաքիլիսայի, Բաշ—Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել, և ապա ջախջախիչ հարվածներ հասցնելով հետ մղել թուրքական կանոնավոր բանակին՝ փրկելով Հայաստանը լիակատար բնաջնջումից, Թիֆլիսում՝ մայիսի 28-ին, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը։ Թեև իր երկամյա, կարճ գոյությանը, Առաջին հանրապետությունը ծնեց պետական մտածողություն, դարձավ հայապահպանության և ազգի շարունակականության կենսական գործոնը։ Իսկ Սարդարապատի՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած թևավոր ցուլերի և վեհաշունչ ու հաղթական զանգերի ներքո մայիս 28-յան շքերթներն առավել խրոխտ ու հերոսական են դառնում, պատմությունն՝ առավել բոցաշունչ ու զիլ։
Շնորհավո՛ր բոլորիս ամենակարևոր ու նշանակալի տոներից մեկը՝ Հանրապետության օրը։