(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ

101 տարի առաջ այսօրն իրականություն դարձավ հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Իր գոյության կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 2 տարում, Հայաստանն ամրագրեց իր դիրքն ու տեղն աշխարհում, ապացուցեց, որ Հայրենիքը պաշտպանելու մեր պատրաստակամությունն անկոտրում է:

Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, Սարդարապատ… Պատմական վայրեր, որոնք փոխեցին հայի ու Հայաստանի ճակատագիրը, տվեցին հնարավորություն այսօր՝ ազատ ու անկախ Հայաստանում տոնելու մայիսի 28-ը՝ որպես Հանրապետության օր:

28.05.19