(010) 303-300

ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ԻՄ ՈՒ ՔՈՆ ՏՈՆԸ, ԵՐԵՎԱ´Ն

Երևանին նվիրված հայտնի երգի բառերը պատահական չեն. «…Սա Երևանն է, այստեղ դու տանն ես», և, առհասարակ, մեր մայրաքաղաքը գովերգող որևէ երգ ու ստեղծագործություն ինքնանպատակ չէ: Երևանը բոլորիս տունն է, բոլորիս տանիքը, բոլորիս փոքր, բայց ջերմ ու պինդ գիրկը:

Այսօր երևանցիների ամենասիրելի տոնն է՝ Երևանի ծնունդը՝ 2799 ամյակը:

Այս տարի «Էրեբունի-Երևան 2799» ծրագիրը կրում է «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսը: Սիրո Երևան, արևի Երևան, իմ ու քո տուն Երևան. ինչ անուն էլ կրի տոնը, բովանդակությունն ու իմաստը նույնն է՝ մենք սիրում ենք մեր քաղաքն արդեն 2799 տարի շարունակ՝ յուրաքանչյուր ամիս ու օր:

Մեր համալսարանն առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ է շնորհավորում և յուրաքանչյուր տարի մասնակցում Երևանի ծննդին նվիրված միջոցառումներին: Երևանն այն եզակի քաղաքներից է, որն անհնար է շփոթել որևէ այլ քաղաքի հետ: Մեր մայրաքաղաքն ունի իր անկրկնելի դիմագիծը, բնավորությունն ու վարքագիծը: Իսկ դա մեր քաղաքի հին ու նոր նվիրյալ ճարտարապետների, շինարարների, դիզայներների անմնացորդ աշխատանքի արդյունքն է:

Շնորհավո´ր ծնունդդ, Երևան: Ուզում ենք, որ միշտ շրջապատված լինես ջերմ ու բարի մարդկանցով, ապրես մաքրության, խաղաղության, օրեցօր ավելացող նոր ու փոքրիկ երևանցիների ծիծաղի ուղեկցությամբ:

14.10.17