Սիրելի ուսանողնե՛ր, դասախոսնե՛ր, համալսարանի աշխատակիցնե՛ր
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա առթիվ: Այսօր հարկ չեմ համարում խոսել գիտելիքի և կրթության կարևորության մասին, քանզի, եթե այստեղ եք, եթե Ձեր ապագան որոշել եք կառուցել գիտելիքի հենքով, ուրեմն դրա արժեքն իսկապես անգնահատելի է Ձեզ համար:
Ուզում եմ առանձնահատուկ ողջունել մեր նոր ուսանողներին՝ հորդորելով անտրտունջ սովորել և սպունգի նման կլանել յուրաքանչյուր նորությունը, դասախոսի յուրաքանչյուր բառն ու միտքը:
Կրթված մարդը գտնում է կյանքում իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի հարգանքին, ուշադրությանն ու համակրանքին: Ավելորդ չէ կրկնել, որ գիտելիքը միակ կապիտալն է, որ երբեք չեն կարող խլել Ձեզանից: