(010) 303-300

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ ԵՎ ԲԱՐԻ’ ԳԱԼՈՒՍՏ ԴՊՐՈՑ

Սեպտեմբերի 1-յան տրամադրությամբ այսօր մեծ ու փոքր աշակերտ և ուսանող շտապում էին իրենց  կրթօջախները՝ կերտելու իրենց ապագան: Միգուցե, ասվածը պաթետիկ է, բայց գոնե ենթագիտակցորեն, բոլորն են վստահ, որ այսօրվանից նոր կյանք է սկսվում:

Օրը տոնական էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում: Արդեն հասուն, բարձր գիտակցությամբ և, որոշակիորեն, իրենց ապագա մասնագիտության մասին պատկերացում ունեցող 10-րդ դասարանցիներին ողջունեցին դպրոցի տնօրեն Վահրամ Սիմոնյանը, մանկավարժները, հյուրերն ու ծնողները:

Բոլորի մաղթանքն ու ցանկությունը մեկն էր՝ կարևորել գիտելիքի ուժը, սովորել անտրտունջ և դառնալ արժանավոր քաղաքացի ու բանիմաց մասնագետ:

Աշակերտներն էլ Գիտելիքի ու դպրության օրն ու նոր ուսումնական տարին նշեցին երգ ու պարով, ասմունքով, մեծ ոգևորությամբ և ակնկալիքներով:

01.09.19