ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Սիրելի կանայք, մայրեր և աղջիկներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ այս գարնանային ջերմ և պայծառ տոնի առթիվ: Մարտի 8-ն այն եզակի օրերից է, երբ համարձակվում ես հոգումդ կուտակված ողջ սերը, հարգանքն ու խոնարհումն ի ցույց դնել, շռայլել այն բոլոր բառերը, որոնք հիրավի բնութագրում են Ձեզ:
Դուք Ձեր համբերությամբ, անչափելի մեծահոգությամբ, բարությամբ և ընտանիքին անմնացորդ նվիրվածությամբ դարեր շարունակ եղել և մնում եք հայ ազգի դիմագիծը, պատիվն ու վեհությունը պահողը: Անգնահատելի է Ձեր դերը երկրի զարգացման, հայրենասեր, բարձր գիտակցությամբ ու քաջ զինվորներ, խոնարհ ու հայեցի ոգով մայրեր դաստիարակելու գործում: Հետևաբար, պատահական չէ, որ Մարտի 8-ը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ, քանզի հենց դուք եք նոր կյանքի սկիզբն ու ավետողը:
Առանձնահատուկ սիրով շնորհավորում են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով ամուր առողջություն, գլխապտույտ երջանկություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և երբեք չմարող, կանացի շլացնող փայլ:
ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյան