(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՊՐՈՖԵՍՈՐ ՍՈՒՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ 80 ԱՄՅԱԿԸ

Վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մխիթարյանն իր կյանքի ավելի քան 50 տարին նվիրել է գիտությանը և կրթությանը: Նա համատեղել է գիտական աշխատանքը մանկավարժական գործունեության հետ:

1967 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, այժմ` որպես «Առաձգական և առաձգամածուցիկ մարմինների մեխանիկա» բաժնի վարիչ: 2009 թ-ից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչն է:

Նրա գիտական հետազոտության բնագավառն ընդգրկում է առաձգականության և առաձգամածուցիկության մաթեմատիկական տեսության կոնտակտային և խառը եզրային խնդիրները, քայքայման մեխանիկան, ֆիլտրացիայի տեսությունը, դեֆորմացվող պինդ մարմինների կոնտակտային և խառը եզրային խնդիրների տեսության ինտեգրալ հավասարումների արդյունավետ լուծման մաթեմատիկական մեթոդների մշակումը: Մխիթարյանը հեղինակ է ավելի քան 150 գիտական հոդվածի:

Մեծ ու կարևոր է Մխիթարյանի ավանդը նաև գիտական կադրերի պատրաստման գործընթացում:

Հարգարժա´ն պրոֆեսոր, սիրելի՛ Սուրեն Մխիթարյան, ՃՇՀԱՀ-ի աշխատակազմի և ուսանողության կողմից ջերմորեն շնորհավորում ենք հոբելյանի առթիվ և մաղթում Ձեզ մեծ եռանդ, ամուր առողջություն, գիտական բնագավառում նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:

04.05.19