(010) 303-300

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Մարտի 17-ին՝ ՀՀ արդեն նախկին Ճարտարապետների միությունում պատմական օր էր. տեղի ունեցավ միության 19-րդ համագումարը: Համագումարի ընթացքում, որը համախմբել էր պաշտոնատար ու ոլորտի կարևորագույն անձանց, ինչպես նաև միության 196 անդամի, հայտարարվեց միության վերակազմավորման մասին:

Այսուհետև ոչ թե ՀՀ Ճարտարապետների միություն, այլ՝ ՀՀ Ճարտարապետների պալատ: Համագումարը լուծեց նաև պալատի նախագահի ընտրության հարցը: Միայն 2 դեմ ձայնով՝ ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ ընտրվեց նախկին Ճարտարապետների միության գործող ղեկավար Մկրտիչ Մինասյանը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շնորհավորում է նորընտիր, բայց իր գործի տարիների նվիրյալ պարոն Մինասյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

19.03.18