(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ՃՇՀԱՀ շինարարության ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ:

Դավիթ Գրիգորյանը 2002 թ. գերազանցությամբ ավարտել է  Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Մասնագիտությամբ ճարտարագետ-շինարար է: 2005 թ.  ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան  «Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր» մասնագիտությամբ: Մասնակցել է մի շարք գիտահետազոտական ծրագրերի ու աշխատանքների: 2017 թվականից  ղեկավարում է ՃՇՀԱՀ շինարարության ֆակուլտետը: Գիտական հետազոտությունների շրջանակը ներառում է շենքերի և կառույցների նախագծումը, զննումը, ուժեղացումը, գիտահետազոտական հետազոտումներն ու մշակումները: Հեղինակ է մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի և տասնյակից ավելի հոդվածների:

Շնորհավորում ենք պարոն Գրիգորյանին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Համոզված ենք, որ նա, կիրառելով իր գիտելիքները, հմտություններն ու փորձը, կնպաստի Հայաստանում քաղաքաշինության ոլորտի զարգացմանը:

18.03.21