ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեր սերն ու ակնածանքն ուղղելու հայ կնոջը խոնարհության, խոհեմության, համբերատարության, հոգատարության, սիրո ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության համար և արժևորելու հայ կնոջ բացառիկ դերը ազգապահպանության գործում: Անգնահատելի ու անուրանալի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության ու կրթության, հետևաբար ընտանիքի ամրության ու պետության զարգացման գործում:
Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ, սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մայրության և գեղեցկության տոնին թող իրականան ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները, թող հաջողությունները միշտ ուղեկցեն ձեզ՝ հպարտանալու առիթներ ընձեռելով ձեր ընտանիքներին ու գործընկերներին: Թող հավերժ ձեր ուղեկիցը լինեն կանացի անմար հմայքը, անսահման բարությունն ու պայծառ ժպիտը: Շարունակե՛ք սիրո ու հոգատարության սերմեր ցանել՝ միշտ մնալով մեր ազգային ավանդույթների կրողները, ընտանիքների ամրության ու հայոց աշխարհի խաղաղության պահապանները:
Առանձնահատուկ սիրով և ջերմորեն շնորհավորում եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործ առաջընթաց և անսահման սեր ու երջանկություն:
ՃՇՀԱՀ ռեկտոր՝ Եղիազար Վարդանյան