(010) 303-300

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, ԱՄԵՆԱՀԱՅ ՊԱՊԻԿ…

Դեռ այսօր էլ կերգեր՝ այն ոգով ու սիրով, ինչպես 20, 30 տարի առաջ, ինչպես միշտ: Դեռ այսօր էլ իրեն կգամեր յուրաքանչյուրի սիրահարված հայացքը, յուրաքանչյուրի՝ Բոհեմի բառերը մրմնջացող շուրթերից կլսեր սիրո և հիացմունքի անվերջանալի խոսքեր:

Այսօր, սակայն, նշում ենք Մեծ հայի 95 ամյակը՝ առանց Նրա: Ինչպես Ազնավուրն ինքն էր սիրում ասել՝ «Ես կիսով չափ հայ եմ, կիսով չափ՝ ֆրանսիացի, նման եմ կաթով սուրճի, որոնց իրարից առանձնացնելն անհնար է»: Այդպես անհնար է առանձնացնել Նրան համամարդկային հիշողությունից, երգող, ստեղծագործող, հուզող լեգենդներից:

Շնորհավո՛ր ծնունդդ, ֆրանսահայ, բայց մոլորակի մեծագույն հայ:

22.05.19