Օրեր առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կազմակերպված ներհամալսարանական ֆուտբոլի առաջնության ընթացքում՝ Կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հակոբ Մարտիրոսյանը, սայթաքելու և ընկնելու արդյունքում, վնասեց ուսահոդը:
Շտապ տեղափոխվելով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտությունից հետո մեր ուսանողի մոտ ախտորոշվեց ուսահոդի ծանր խախտում և կատարվեց վիրահատական միջամտություն:
Բոլոր անվճար հետազոտությունների, վիրահատության և բոլոր հարցերին օպերատիվ ու բարեհամբույր արձագանքելու համար՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ղեկավարությունը և Ուսանողական խորհուրդն առանձնակի շնորհակալություն են հայտնում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին և հիվանդանոցի բժիշկներին:
Իսկ Հակոբ Մարտիրոսյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: