Կրկնակի հպարտություն է, երբ մեր ուսանողը փայլում է ոչ միայն իր գիտելիքներով, այլ նաև՝ հայրենասիրությամբ, քաջությամբ, աշխատասիրությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով:
Ճարտարապետության ֆակուլտետի ուսանող Գևորգ Հովհաննիսյանը, ով այժմ գտնվում է ժամկետային զինծառայության մեջ, մեր համալսարանին և ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանին արժանացրել է շնորհակալագրի:
Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Դ. Ավանեսյանն իր երախտիքի խոսքն է հղել համալսարանին՝ իր զինվորին որակյալ կրթությամբ ապահովելու համար: Շնորհակալագրում, մասնավորապես, նշված է. ՙՄարտական գործողությունների ընթացքում Գևորգն ազնվորեն կատարեց իր զինվորական պարտքը: Այդ օրերի ընթացքում Ձեր ուսանողը առնականացավ, հարստացավ հոգեպես, կոփվեց ֆիզիկապես ու դարձավ մեր Հայրենիքի նվիրյալ ու հավատարիմ պաշտպանը՚:
Փոխգնդապետի կողմից առանձնակի շեշտադրված է, հատկապես, մարտական ծառայության ընթացքում ցուցաբերած Գևորգի սրտացավ վերաբերմունքն ու անզվությունը, ինչի շնորհիվ էլ արժանացել է հրամանատարության ու ընկերների հարգանքին: