ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ֆրանկոֆոնիայի շրջանակներում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ամբողջ տարին, կամավոր սկզբունքով, դասախոսների, ուսանողների և վարչական անձնակազմի հետ ֆրանսերենի դասընթացներ էր անցկացնում Ամանդին Բովալեն:
Այսօր ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհակալագիր հանձնեց Ամանդին Բովալենին՝ իր սիրով և նվիրվածությամբ կատարած աշխատանքի համար: Իրենց կողմից շնորհակալություն հայտնեցին նաև ուսանողները՝ նրան նվիրելով Հայաստանի մասին պատմող ֆրանսալեզու գրքեր:
Հայերին ու Հայաստանն արդեն հարազատ դարձրած Ամանդին Բովալեն խոստացավ, որ ֆրանսերենի ուսուցման դասընթացները կլինեն շարունակական: