ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ստանդարտների համաշխարհային օրվա առթիվ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ ակտիվ, բարեխիղճ և տևական համագործակցության համար։
Շնորհակալագիրը հանձնվել է ՃՇՀԱՀ-ի Փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տեխնիկակական գիտությունների թեկնածու Հովսեփ Հովեյանին:
Համալսարանը նույնպես իր շնորհակալությունն է հայտնում Ստանդարտների ազգային ինստիտուտին՝ մեր աշխատանքը գնահատելու և ուշադրության արժանացնելու համար: