Մոսկվայի պետական շինարարական համալսարանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կազմակերպում են քաղաքացիական շինարարության զարգացման ոլորտի գիտաժողով՝ «Շինարարություն. կենսամիջավայրի ձևավորում» խորագրով:
Գիտաժողովի ընթացքում ներկայացված լավագույն զեկույցները հրապարակվելու են SCOPUS-ում ինդեքսավորված E3S Web of Conferences պարբերականում:
Գիտաժողովի ոլորտային ուղղություններին, ներկայացվող նյութերի ձևաչափին և դրանց ներկայացման ժամկետներին կարող եք ծանոթանալ գիտաժողովի կայքում՝ հետևյալ հղումով: Ներկայացվող զեկույցների վերնագրերը և համառոտագրերն անհրաժեշտ է մինչև 2024թ. հունվարի 15-ը ներկայացնել ՃՇՀԱՀ գիտության վարչություն (աշխատասենյակ 2335, հեռ/ 010 303 300 (656)): Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Գիտաժողովը կանցկացվի 2024թ. ապրիլի 25-27-ը: