(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ  ՍՏԱՑԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում շինարարության ֆակուլտետի առաջինկուրսեցիները ստացան ուսանողական տոմսերն ու ստուգարքային գրքույկները: Ողջույնի խոսքով և շնորհավորանքով հանդես եկավ Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը` ուսանողներին մաղթելով ստեղծագործական միտք, բեղուն աշխատանք, հետաքրքիր ու հարուստ նախագծեր: Պարոն Սահակյանը հույս հայտնեց, որ գրքույկներում միշտ կլինեն բարձր գնահատականներ, որոնք հուսալի ապագայի ու լավ աշխատանքի գրավականն են:

18.10.22