(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՇԻՆԱՐԱՐ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Շինարարության ֆակուլտետի Գիտխորհրդի կազմը նիստ էր հրավիրել, որի օրակարգում ընդգրկված էին մի շարք կարևոր հարցեր: Նախ՝ ներկայացվեց նոր մեթոդական ձեռնարկ և երաշխավորվեց տպագրության, ապա քննարկվեցին ուսանողների ատեստավորման և բացակայությունների հարցերը:

Օրակարգային էին նաև ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ավարտին, հնարավոր ընտրությանը և նախորդ 5 տարիներին համալսարանում իրականացված աշխատանքներին վերաբերող հարցերը:

Ինչպես և կարգն է, նիստին մասնակցում էին Շինարարության ֆակուլտետի դեկանն ու փոխդեկանները, ֆակուլտետի վեց ամբիոնի վարիչներ և ֆակուլտետի գիտական խորհդի կազմում ընդգրկված ուսանողներ: Անդրադառանալով համալսարանում սպասվող ռեկտորի ընտրություններին՝ դեկան Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ Գ.Գալստյանի առաջադրման դեպքում, սատարելու է նրա թեկնածությունը:

Բուռն, բայց ջերմ ընթացած քննարկմանը հնչած տեսակետները բազմաթիվ էին, բայց մեկ բովանդակությամբ: Միանշանակ կողմ լինելով ռեկտոր Գալստյանի վերընտրմանը՝ ներկաներն իրենց կարծիքները հիմնավորեցին մի շարք փաստարկներով: Նախ ընդգծեցին Գ. Գալստյանի՝ մարդկային բարձր որակները, ինչն անչափ կարևոր է բուհի ղեկավար լինելու համար: Նրանք բարձր գնահատեցին  համալսարանի՝ վերջին տարիների արագընթաց բարգավաճման վեկտորը՝ շենքային պայմանների կտրուկ լավացումը, այգու բարեկարգումը, լաբորատորիաների հիմնանորոգում ու նոր լաբորատորիաների ստեղծումը: Կարևորեցին վերջին շրջանում համալսարանում իրականացված ինչպես գիտական, այնպես էլ մասնագիտական մի շարք տեղական և միջազգային միջոցառումների նշանակությունը և դրանցում Գ. Գալստյանի ունեցած մեծ ավանդը:

Գագիկ Գալստյանին աջակցելու հարցում Շինարարության ֆակուլտետի գիտական խորհուրդը միակարծիք էր. Գագիկ Գալստյանի պաշտոնավարման շարունակականությունը հնարավոր դարձնելը և բոլոր միջոցներով սատարելն անհրաժեշտ է, առաջին հերթին, հենց համալսարանին՝ վերջին տարիների ձեռքբերումներով ու հաջողություններով զարգացումը ապահովելու համար:

 

15.11.19