(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Շինարարության ֆակուլտետի դեկանատը Ուսանողական խորհուրդի հետ համատեղ հանդիսավոր կերպով կազմակերպել էր առաջին կուրսեցիների ստուգարքային գրքույկների և ուսանողական տոմսերի հանձնման արարողությունը, որին ներկա էին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բարսեղյանը, շինարարության ֆակուլտետի դեկան Ա. Սահակյանը, ուսանողական խորհրդի նախագահ Ս. Հակոբյանը և շինարարության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահական կազմը:
 
Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը շնորհավորելով ուսանողներին, նշեց, որ նրանք պետք է  համագործակցեն մնացած ֆակուլտետների հետ` զարգացնեն բազմակողմանի հմտություննեը և լայն գիտելիքներ ստանան տարբեր ասպարեզներից:
 
Ուսանողներին շնորհավորեց նաև Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը․ «Ձեր առջև բացվում է մի ճանապարհ որի ընթացքում դուք կարող եք անընդհատ կրթվել ու ձեր գիտելիքները ավելի զարգացնել ու հարստացնել, հավատացեք, որ այս 4 տարիները ձեր համար շատ արագ են անցնելու, բայց եթե դուք ցանկանաք դրանք կդառնան ձեր կյանքի ամենաարդյունավետ տարիները», — նշեց Ս․ Հակոբյանը։
 
Ներկաները նույնպես շնորհավորեցին ուսանողներին ստուգարքային գրքույկները ստանալու կապակցությամբ, մաղթեցին բարի երթ և հաջող քննական ընթացք։
29.11.21