(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՈՈՇ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի շրջանակում քննարկվեց «Շինարարություն» ոլորտի ոլորտային որակավորումների շրջանակի (ՈՈՇ) նախագիծը։ Հանդիպումը, որը ղեկավարում էր ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը, մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Սյուզաննա Ղազարյանը, շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմի և շինարարության ոլորտի ներկայացուցիչները և ֆակուլտետի ուսանողները:

Աշխատանքային հանդիպման ընթացքում Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց «Շինարարություն» ոլորտի ՈԱՇ-ի նախագիծը, քննարկվեցին տվյալ ոլորտի՝ բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին ներկայացվող պահանջները։ Թեմայի շրջանակներում հնչեցին բազմաթիվ առաջարկներ, որոնց հիման վրա մոտ ապագայում նախատեսվում է ստեղծել շինարարության ոլորտի ՈՈՇ լրամշակված տարբերակը և ներկայացել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։

18.09.20