(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԳՅՈՒՏԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՐՏՈՆԱԳՐԻ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնը Մտավոր սեփականության գրասենյակի կողմից արժանացել է «Պնևմատիկ դողի և ճանապարհածածկույթի կցման գործակցի որոշման սարք» գյուտի արտոնագրին: Գյուտի հեղինակներն են՝ Եղիազար Վարդանյանը, Վալերիկ Հարությունյանը, Գարիկ Խաչատրյանը, Կարապետ Մոսիկյանը: Գյուտը վերաբերում է տրանսպորտային միջոցների հանգույցների փորձարկումներին և չափման հարմարանքներին, մասնավորապես՝ պնևմատիկ դողի և ճանապարհածածկույթի կցման գործակցի որոշման տեխնիկական միջոցներին: Սարքն ունի նմանակ, որը սակայն թերություն ունի՝ կցման գործակցի արժեքը շեղվում է իրական արժեքից, արդյունքում ցույց տաքվ սխալ արժեք: Ուստի գյուտի խնդիրն է մեծացնել պնևմատիկ դողի և իրական ճանապարհածածկույթի կցման գործակցի փաստացի արժեքի ճշգրտությունը:  

Ավտոմոբիլի պնևմատիկ դողի և ճանապարհային ծածկույթի կցման գործակցի որոշման սարքն ունի իրան, իրանի հետ փոխգործակցող իր ստորին հատվածում տեղադրված արգելակման համակարգի նմանակիչներ. գյուտի համաձայն իրանը պատրաստված է սայլակի տեսքով, որի վրա տեղակայված է բեռ, արգելակման համակարգի նմանակիչները կատարված են մակարդակներ ունեցող կոճղակների տեսքով, սայլակին հոդակապի միջոցով միակցված է բռնակ, որի վրա տեղադրված է ուժաչափ: 

Սարքի կառուցվածքին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

27.11.23