(010) 303-300

ՇԱՏԿ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՎԱՐԴԳԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանի յուրահատուկ շնորհավորանքը գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

 

Ամոթխած տեսքով՝ հայուհուն վայել,

Ձեր ապրած կյանքում շա՜տ բան եք արել,

Ժամանակ, մարդիկ, եկե՛լ, գնացե՜լ,

Սակայն դուք կրկին նույնն եք մնացել…

Ուստի շնորհիվ Ձեր համակրանքի,

Դուք արժանի եք խորին հարգանքի:

***

Եղեք բարի, պարկեշտ, վսեմ ու հպարտ,

Մինչ կյանքի վերջ՝ ջերմ ու քնքուշ, գթառատ,

Շրջապատին, ժպիտ ու սեր մատուցեք,

Վատից  հեռու՝ լավին՝ լավով հատուցեք:

Իսկ ով սիրել ու տիրել է իր բախտին,

Թող գուրգուրե ու պինդ պահե իր ձեռքին,

Քանզի պետք չէ մեկ կյանքի հետ «փորձ» անել,

Աստծո կամոք ձեռք բերածը կործանել:

***

Հայ աղջիկներ, լու՛յս աղջիկներ,

Ապագայի հույս աղջիկներ,

Պարտեզի վարդ, օջախի զարդ,

Խավարի մեջ՝ լույս աղջիկներ:

Դուք վհատին հույս եք տալիս,

Մոլորվածին լույս եք տալիս,

Տղաներին հանդիպելիս,

Եղնիկի պես խույս եք տալիս…

Արևի շող, վաղորդյան ցող,

Շրջապատին թարմ շունչ տվող,

Սիրո կրակ, վառ աղջիկներ:

***

Սիրելի կանայք և աղջիկներ. կնոջ կամ աղջկա ժպիտը՝ կանացիության անհրաժեշտ և ամենակարևոր բաղադրիչն է,  այնպես, ինչպես նրա հարդարանքը, սանրվածքը, նիստուկացը, հագ ու կապը և այլն, ինչն այլ կերպ անվանում են բարե­տեսու­թյուն:

Կանա՛յք և աղջիկնե՛ր, անկախ իրավիճակներից, հնարավորինս ժպտացեք՝ դրանով իսկ ջերմացնելով Ձեզ և Ձեր շրջապատին:

 

Ձեզ միշտ սիրող և հարգող ՝

 Վարդգես Գրիգորյան

07.03.23