Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը իրականացրեց գարնանային փուլի Շախմատի անհատական միջֆակուլտետային մրցաշարը, որին մասնակցում էին համալսարանի և ՄՄԿ քոլեջի ուսանողները։ Անհատական մրցապայքարում 7 հնարավորից 7 հաղթանակով առաջին հորիզոնականը զբաղեցրեց Շինարարության ֆակուլտետի ուսանող Վարդան Սարգսյանը, երկրորդ հորիզոնականում Ճարտարապետության ֆակուլտետի ուսանող Վարդան Բդոյանն էր, իսկ երրորդ հորիզոնականում՝ ՄՄԿ քոլեջի ուսանող Վահե Հարությունյանը։
Աղջիկների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Մերի Թադևոսյանը, վերջինս 3-րդ հորիզոնականն էր զբաղեցնում նաև տղաների հետ մրցապայքարում, երկրորդ հորիզոնականում Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Նանե Դովլաթյանն էր, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողուհի Օվսաննա Խաչատրյանը։
Միջֆակուլտետային մրցապայքարում հաղթողը որոշվում էր լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողների միավորների գումարով։ Այսպիսով, առաջին տեղում Շինարարության ֆակուլտետի ուսանողներն էին՝ Վարդան Սարգսյանը և Արմեն Ամիրղանյանը։ Իսկ աղջիկների պայքարում հաղթող ճանաչվեց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետը Մերի Թադևոսյանը:
Մրցաշարն ավարտվեց փակման երկու արարողությամբ, անհատական հաշվարկով հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։ Ֆակուլտետային հաշվարկով հաղթողները իրենց դեկանների ներկայությամբ պարգևատրվեցին պատվոգրերով և գավաթներով։ Գավաթները ուսանողները հանձնեցին համապատասխանաբար՝ Շինարարության ֆակուլտետի դեկան՝ Արամ Սահակյանին և Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան՝ Վալերիկ Հարությունյանին։